Հռոմի Ֆրանցիսկոս պապը հարցազրույց Է տվել այն հանդեսին, որն ավելի քան երկու տասնամյակ «Կարիտաս» կաթոլիկական բարեգործական կազմակերպության օգնությամբ թողարկում են անօթեւանները եւ տարածում փողոցներում:
Հռոմի Ֆրանցիսկոս պապը հարցազրույց է տվել անօթեւաններին
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, մարտի 1, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ Ինչպես մարտի 1-ին հայտնել Է Il Messaggero թերթը, քահանայապետը հորդորել Է՝ կարիքավորներին չմերժել օգնության հարցում։
«Բնավ դյուրին չԷ փորձել ուրիշի կոշիկները, որովհետեւ մենք բոլորս սեփական եսասիրության ստրուկներն ենք: Կարելի Է ասել, որ մարդիկ նախընտրում են մտածել անձնական խնդիրների մասին՝ չցանկանալով նկատել ուրիշների դժվարություններն ու տառապանքները: Հագնել ուրիշի կոշիկները՝ նշանակում Է կարողանալ ըմբռնել ու կարեկցել»,-հրատարակությունը հարցազրույցից մեջբերել Է քահանայապետի խոսքը:
Հռոմի պապը կարիքավորներին եւ անօթեւաններին կանոնավոր կերպով հրավիրում Է իր ճաշկերույթին ու պատարագներին, այդ թվում՝ իր ծննդյան օրը, դրանով իսկ ցույց տալով իր հատուկ վերաբերմունքն ու հոգատարությունը նրանց նկատմամբ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: