ՌԴ-ում հետաքննությունը ահաբեկչության մեղադրանք է ներկայացրել հայազգի գործարար Արամ Պետրոսյանի նկատմամբ, ով ամռանը ներխուժել էր Մոսկվայի «Սիթիբանկի» մասնաճյուղ և պատանդներ վերցրել:
Մոսկվայում օգոստոսին բանկ գրաված հայազգի գործարար Արամ Պետրոսյանին նոր մեղադրանք է առաջադրվել՝ ահաբեկչության հոդվածով
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 24 նոյեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին հաղորդում է Russia Today-ը` մեջբերելով գործարարի փաստաբան Ալեքսանդր Կարաբանովին:
«Պետրոսյանին նոր մեղադրանքներ են առաջադրվել «Ահաբեկչություն» հոդվածով: Նա անհամաձայնություն է հայտնել ներկայացված մեղադրանքների հետ, քանի որ մտադրություն չի ունեցել ահաբեկչական գործողություն իրականացնել և բանկ էր մտել կեղծ ռումբով», - ԹԵՐԹ.ամ-ի փոխանցմամբ՝ ասել է Կարաբանովը:
Նախկինում քննիչները Պետրոսյանին մեղադրանք էին ներկայացրել «Երկու և ավելի մարդկանց պատանդ վերցնելու և զենք օգտագոծելու» հոդվածով:
Հիշեցնենք, որ հայազգի սնանկացած գործարարը մոսկովյան բանկի մասնաճյուղ էր ներխուժել այս տարվա օգոստոսին: Նա ինքնակամ հանձնվել էր ոստիկաններին և ավելի ուշ պարզաբանել, որ այդ քայլով ցանկանում էր ուշադրություն հրավիրել բիզնեսում առկա խնդիրների վրա: