Դատախազը 13 տարվա ազատազրկում է պահանջել գործարար Արամ Պետրոսյանի համար, ով 2016 թվականի օգոստոսին պատանդներ էր վերցրել Մոսկվայի կենտրոնի «Սիթիբանկի» մասնաճյուղում։
Դատախազը 13 տարվա բանտարկություն է պահանջել «Սիթիբանկը» զավթած Արամ Պետրոսյանի համար
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 5 սեպտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին հայտնում է Մոսվայի շրջանային զինվորական դատարանի մամլո ծառայությունը՝ փոխանցում է RIA Novosti-ն։
Պետրոսյանը մեղադրվում է ահաբեկչության և պատանդներ վերցնելու համար։ Համաձայն հոգեբանա-հոգեբուժական փորձաքննության եզրակացության՝ նա մեղսունակ է։ Քննության ընթացքում գործարարը ճանաչել է մեղքը պատանդներ վերցնելու մեջ, սակայն հերքել ահաբեկչության սպառնալիքը։
Պետրոսյանը պատանդ էր վերցրել 4 մարդու և սպառնացել պայթեցնել բաժանմունքը։ Այնուհետև գործարարը մեկ-մեկ ազատ էր արձակել նրանց և հանձնվել ոստիկանությանը։
Ավելի ուշ հարցաքննության ժամանակ Պետրոսյանը հայտարարել է, որ ցանկացել է այդ կերպ ուշադրություն հրավիրել իր սնանկության խնդրի վրա։