Եվրամիության և Հայաստանի միջև բանակցվող համաձայնագիրը կստորագրվի հաջորդ տարի, որովհետև երկու կողմն էլ շահագրգռված են փաստաթղթի մշակմամբ։
ՀՀ-ԵՄ համաձայնագրի տնտեսական մասով մշակվում է նոր մոտեցում, որը չի հակասի ԵԱՏՄ մեր պարտավորություններին. Կարեն Բեքարյան
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 29 նոյեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Tert.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ «Հանրապետական» խմբակցության պատգամավոր, «Եվրոպական ինտեգրացիա» կազմակերպության ղեկավար Կարեն Բեքարյանը։
Հարցին, թե ինչո՞ւ են Հայաստանում հավատարմագրված դեսպանները հայտարարում, որ ՀՀ-ԵՄ միջև բանակցվող համաձայնագիրը կստորագրվի միայն հաջորդ տարվա գարնանը, երբ հայտարարվում էր, որ կստորագրվի այս տարի, և արդյոք սրա հետ կապ ունի՞ Գերմանիայի նախագահի հայտարարությունը, որ ԵՄ ընդլայնում չի սպասվում, Կարեն Բեքարյանը պատասխանեց. «Մեկը մյուսի հետ կապ չունի»։
Ինչ վերաբերում է Առևտուր և ներդրում բաժնի անհամաձայնությանը, ապա Կարեն Բեքարյանն ասաց. «Սա ահավոր տրամաբանական է, մենք ունեցել ենք Ասոցացման համաձայնագիր, որը բանակցվել էր, որի բոլոր բաժինները, այդ թվում՝ տնտեսականը, ներառվում են նոր համաձայնագրի մեջ։ Սակայն տնտեսական բաժնում պետք է նոր մոտեցում, որը չի հակասի ԵԱՏՄ ստանձնած մեր պարտավորություններին։ Հիմա աշխատանք է տարվում այս ուղղությամբ»։
Նա նշեց, որ ԵՏՄ-ն նոր կառույց է, և կան հարցեր, որոնք հենց ԵՏՄ համար հստակեցված չեն, որտեղից էլ գալիս է աշխատանքի ժամկետի ձգձգումը։