Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը չի բացառում, որ դեկտեմբերի սկզբին Գերմանիայի Համբուրգ քաղաքում հանդիպում ունենա Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովի հետ:
Նալբանդյանը չի բացառում Համբուրգում հանդիպում Մամեդյարովի հետ. «Բայց դեռ հաստատված չէ»
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, դեկտեմբերի 1, ԱՐՑԱԽՊՐԵՍ: «Չեմ բացառում, բայց դեռեւս այդ հանդիպումը հաստատված չէ», - «Ազատության» հարցին ի պատասխան նշել է Նալբանդյանը:
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հույս էին հայտնել, որ երկու երկրների արտգործնախարարների հերթական հանդիպումը տեղի կունենա Համբուրգում՝ դեկտեմբերի 8-ին եւ 9-ին կայանալիք ԵԱՀԿ արտգործնախարարների հերթական հավաքի շրջանակում։
Անդրադառնալով Մոսկվայում Հայաստանի եւ Ռուսաստանի պաշտպանության նախարարներ Վիգեն Սարգսյանի ու Սերգեյ Շոյգուի կողմից նախօրեին ստորագրված հայ-ռուսական միացյալ զորախմբի մասին պայմանագրին, ԱԳ նախարարն ասաց. «Դրա վերաբերյալ պաշտպանության նախարարը համապատասխան հայտարարություն արել է, հարցազրույց է տվել: Կարծեմ այդ պատասխանի մեջ մանրամասն անդրադարձել էր այդ հարցին»: