ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը այսօր պաշտոնապես հայտարարել է ԱՄՆ նոր պետքարտուղարի անունը։
Հայտնի է ԱՄՆ նոր պետքարտուղարի անունը
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, դեկտեմբերի 13, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Վերջինս Ռեքս Ուեյն Թիլերսոնն է, որը գործարար աշխարհից է: Նա ExxonMobil նավթային ընկերության գործադիր տնօրենն է:
«Նրա համառությունը, փորձը եւ խորը ըմբռնումը աշխարհքաղաքականության մեջ նրան դարձնում են ԱՄՆ նոր պետքարտուղարի համար լավ թեկնածու»,- Թրամփը ասել է հայտարարության մեջ:
ԱՄՆ նորընտիր նախագահի խոսքով, Թիլերսոնը կօժանդակի տարածաշրջանային կայունությանը եւ կկենտրոնանա Միացյալ Նահանգների ազգային անվտանգության հիմնական շահերի վրա: