ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման մարդկանց կոչ է արել ավելի հաճախ զբաղվել երիտասարդներին ուսանելով ու ուղղություն ցույց տալով՝ նշելով, որ հենց դրանով է ինքը մտադիր զբաղվել հունվարին իր լիազորությունների ավարտից հետո, փոխանցում է «Ամերիկայի ձայնը»։
Օբաման մտադիր է ուսուցիչ դառնալ երիտասարդների համար
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, դեկտեմբերի 15, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Փորձելով կոտրել որոշակի խոչընդոտներ՝ առաջին աֆրոամերիկացի նախագահը 2014-ին ձեռնարկել էր «Իմ եղբոր պահապանը» ծրագիրը, որի նպատակն է սեւամորթ տղաների ու տղամարդկանց առջեւ նոր հնարավորություններ բացել, այդ թվում ավելացնելով դպրոցն ավարտողների տոկոսային հարաբերակցությունը ու բարձրացնելով զբաղվածությունը։
Օբաման, որը Սպիտակ տանն ընդունել է իր եզրափակիչ գագաթնաժողովը, հայտնել է, որ գրեթե երեք տարի առաջ ստեղծված ծրագիրը ընդամենը սկիզբն էր, ու որ ինքը մտադիր է մնալ այդ ծրագրի մասնակիցը մինչեւ «կյանքի վերջ»։
«Իմ եղբոր պահապանը» ծրագրի շրջանակում երիտասարդներին օգնություն են ցուցաբերում պրոֆեսիոնալ ուսուցիչների մասնակցությամբ կազմակերպվող ծրագրերի միջոցով։
Անել այնպես, որ երիտասարդները կարողանան հասնել իրենց նպատակներին՝ «սա ամենակարեւոր խնդիրն է, որ դրված է մեր երկրի առաջ»,- հավելել է Օբաման։