Artsakhpress

Հասարակական

«Ազատ հայրենիք» կուսակցության նախաձեռնությամբ` ավելի քան 250 երիտասարդներ այցելել են Ամարասի վանանական համալիր

«Ազատ հայրենիք» կուսակցության երիտասարդական թևի նախաձեռնությամբ՝ ավելի քան 250 երիտասարդներ, ԱՀ պետական նախարար, ԱՀԿ նախագահ Արայիկ Հարությունյանի գլխավորությամբ, այցելություն են կատարել Ամարասի վանանական համալիր:

«Ազատ հայրենիք» կուսակցության նախաձեռնությամբ` ավելի քան 250 երիտասարդներ այցելել են Ամարասի վանանական համալիր

«Ազատ հայրենիք» կուսակցության նախաձեռնությամբ` ավելի քան 250 երիտասարդներ այցելել են Ամարասի վանանական համալիր

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 24 հոկտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: «Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ Ամարասի վանքում երիտասարդները մասնակցել են հայ մեծ բարերար Լևոն Հայրապետյանի հիշատակին նվիրված պատարագին և կատարել մոմավառություն: 



Այնուհետև երիտասարդներն այցելել են Հադրութի շրջանի Տող գյուղի մերձակայքում գտնվող «Ջրաշխարհ» հանգստի գոտի, որտեղ հանդիպել են շրջանի վարչակազմի նորանշանակ ղեկավար Իվան Ավանեսյանի հետ և քննարկել տարաբնույթ հարցեր:

ԱՀԿ նախագահ Արայիկ Հարությունյանը երիտասարդների հետ հանդիպմանն ասել է, որ նման միջոցառումների նպատակն է համախմբել բոլորին մեկ ընդհանուր գաղափարի՝ հայրենիքի շուրջ: «Դուք երջանիկ սերունդ եք, քանի որ մեծանում եք անկախ և ազատ հայրենիքում: Բայց միևնույն ժամանակ ձեր ուսերին մեծ պատասխանատվություն եք կրում հայրենիքի առաջ, քանի որ դեռևս բազմաթիվ ծրագրեր կան իրագործելու: Այս համատեքստում կարևոր է ճանաչել հայրենիքը՝ այցելելով, տեսնելով և սիրելով նրա յուրաքանչյուր անկյունը: Մենք պարտավոր ենք ունենալ արժանի սերունդ, ով կփոխարինի մեզ և կլինի միասնական»,- ասել է Ա. Հարությունյանը:

«Ազատ հայրենիք» կուսակցության երիտասարդական թևի պատասխանատուներից Գոռ Բալասանյանը նշել է, որ միջոցառումը կազմակերպվել է ԱՀԿ երիտթևի հայրենաճանաչողական ծրագրի շրջանակում, ինչպես նաև հարգանքի տուրք մատուցելու համար Լևոն Հայրապետյանի հիշատակին:

«Միջոցառմանը ընդգրկել ենք հանրապետության բոլոր շրջաններում ապրող մեր կուսակցական և համակիր ընկերներին: Այն շարունակական է լինելու և նպատակ ունի, որպեսզի նոր սերունդը տեսնի և ճանաչի մեր նախնիների թողած պատմամշակութային մեծ ժառանգությունը»,- ասել է Գ. Բալասանյանը և հավելել, որ նմանօրինակ միջոցառումները նպաստում են նաև երիտասարդների՝ իրար լավ ճանաչելուն և նոր ընկերական կապերի ստեղծմանը:

Իսկ երիտթևի պատասխանատուներից Մարիաննա Պետրոսյանը նշել է, որ միջոցառումը հնարավորություն է տալիս միասնական կերպով մեկ նպատակի ծառայելու և համատեղ նոր ծրագրեր կազմելու:

«Հայրենաճանաչողության ծրագիրը շատ կարևոր հնարավորություն է մեր հայրենիքը ճանաչելու համար, քանի որ տարբեր պատճառներով մենք ուղղակի չենք այցելում՝ թեկուզ ամենամոտ գտնվող որևէ պատմամշակութային արժեք ներկայացնող հուշարձանը տեսնելու: Ուրախ եմ, որ «Ազատ հայրենիք» կուսակցությունը պարբերաբար նման հնարավորություններ է ստեղծում»,- ասել է Մ. Պետրոսյանը:


Այցի ընթացքում կուսակցության երիտասարդները հանդես են եկել նաև գեղարվեստական միջոցառմամբ, որտեղ ներկա էին նաև ԱՀ կուսակցությունից ընտրված Ազգային ժողովի պատգամավորներ:


     

Քաղաքական

Հայաստանը ցեղասպանության կանխարգելման պայքարի առաջատար է. Լեմկինի ինստիտուտի տնօրեն

Մոտ 20 երկրից գիտությունների դոկտորներ, պրոֆեսորներ, փորձագետներ, հայագետներ, բուհերի, հետազոտական կենտրոնների և գերատեսչությունների գիտնականներ Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայում մասնակցել են եռօրյա գիտաժողովին:

Արցախի նախագահը Ֆրանսիային խնդրել է ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ գերիների ազատ արձակման պահանջով

Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հարցազրույց է տվել ֆրանսիական Le Figaro պարբերականին, որտեղ անդրադարձել է Արցախի «լուծարման» փաստաթղթին, արցախցիների՝ հայրենիք վերադարձին և այլ հարցերի:

ԱՄՆ-ն համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ, թե Բրյուսելի հանդիպումը կարող է սրել իրավիճակը տարածաշրջանում․ Մեթյու Միլլեր

Ամերիկայի Միացյալ Նահանգները համաձայն չէ ադրբեջանական կողմի այն պնդումներին, որ ապրիլի 5-ին Բրյուսելում կայանալիք Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպումը կարող է ապակայունացնել և սրել իրավիճակը Հարավային Կովկասում։

Արարատ Միրզոյանը ՀՀ ԱԺ անունից Արգենտինայի Պատգամավորների պալատի գործընկերներին հրավիրել է Հայաստան

Մարտի 26-ին պաշտոնական այցով Բուենոս Այրեսում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Արգենտինյան Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Մարտին Մենեմի հետ:

Տնտեսական

ՀՀ էկոնոմիկայի նախարարը և ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր

Նախարար Գևորգ Պապոյանը մարտի 22-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինին:

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Հասարակական

Հույսի նշան՝ կոտրված սերնդի համար. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը հանդիպել և շնորհավորել է արցախցի ուսանողուհուն

ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվյե Դըկոնտինյին X-ի իր միկրոբլոգում տեղեկացրել է, որ հանդիպել և շնորհավորել է Լեռնային Ղարաբաղից ուսանողուհի Լիլիթ Շահվերդյանին։

Հայաստանում Վլադիմիր Սոլովյովի հեղինակային հաղորդումների հեռարձակումն արգելափակվել է

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ն արգելափակել է «ՌՏՌ-ՊԼԱՆԵՏԱ» հեռուստաալիքով հեռարձակվող «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հեղինակային հաղորդումների հեռարձակումը Հայաստանի Հանրապետության տարածքում:

Մեծ Պահք. Ավագ ուրբաթ. Այսօր Աստված հողից արարեց Ադամին Իր պատկերով ու նմանությամբ

Փետրվարի 12-ից մեկնարկել է Մեծ Պահքը։

Կերկարաձգվեն ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետները

Կառավարությունն ընդունել է որոշում՝ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետների երկարաձգման, նշանակման գործընթացների պարզեցման նպատակով:

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search