ՌԴ Պետդումայի պատգամավոր Իվան Սուխարովն առաջարկել է քննել արտասահմանում ռուսաստանցի դեսպաններին հատուկ նշանակության մարտիկներ կցելու հնարավորությունը, հայտնում է RT–ը։
Դումայում առաջարկել են ռուսաստանցի դեսպաններին հատուկ նշանակության մարտիկներ կցել
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, դեկտեմբերի 22, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Սուխարովը համապատասխան առաջարկել է ուղարկել ՌԴ ԱԳՆ–ին եւ ՆԳՆ–ին։
Պատգամավորի կարծիքով հատուկ նշանակության ջոկատայինները պետք է ապահովեն դեսպանների անվտանգությունն այն երկրներում, որտեղ նրանց կարող է վտանգ սպառնալ։ Նա նշել է, որ կան պետություններ, որտեղ կառավարական մակարդակով հակառուսական քարոզչություն է տարվում, այնտեղ, որտեղ պատերազմ է ընթանում կամ ահաբեկչական կազմակերպություններ են գործում։ «Բավական է նայել, թե ովքեր էին ուրախանում Կարլովի սպանությունից»,– ասել է նա։