Սանկտ-Պետերբուրգի Օրենսդիր ժողովը պատրաստ է մերժել ամերիկյան լրատվամիջոցների ներկայացուցիչների մուտքը Մարիինյան պալատ, եթե նման որոշում ընդունվի Պետդումայում:
ՌԴ պետդուման կարող է մերժել ԱՄՆ լրագրողների մուտքը Մարիինյան պալատ
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 2 դեկտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին տեղեկացնում է panorama.am-ը:
«Մենք սատարում ենք Պետդումայի պատգամավորների որոշումը՝ մերժել ԱՄՆ զանգվածային լրատվամիջոցների թղթակիցների հավատարմագրումը և արգելել նրանց այցը օրենդիր իշխանության մարմիններ» ,- ասել է Պալատի խոսնակ Վյաչեսլավ Մակարովը:
Խորհրդարանականի խոսքով՝ խտրականության քաղաքականությունը ռուս լրագրողների հանդեպ ոչ միայն դաշնային մակարդակով է անցկացվել, այլև առանձին նահանգների իշխանությունների մակարդակով:
Ինչպես ակնկալվում է, Պետդուման դեկտեմբերի 6-ի նիստում որոշում կընդունի, որ թույլ կտա ԱՄՆ-ի լրագրողներին չթողնել «Օխոտնի րյադ»-ի շենք: