Գերմանիայի ՆԳ նախարարությունն առաջարկում է ստեղծել հատուկ «Ապատեղեկատվությունից պաշտպանության կենտրոն» համացանցում ֆեյք տեղեկությունների դեմ պայքարելու նպատակով:
Գերմանիայի ՆԳՆ-ն առաջարկում է «Ապատեղեկատվության պաշտպանության կենտրոն» ստեղծել
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, դեկտեմբերի 23, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Հաշվի առնելով առաջիկա խորհրդարանական ընտրությունները՝ կարելի ենթադրել, որ Բունդեսթագն այս առաջարկին կաջակցի, ՆԳ նախարարի օգնականներից մեկի խոսքն է մեջբերել Der Spiegel-ը:
Քանի որ ստեղծվող կառույցի գործունեությունը հիմնականում վերաբերելու է հասարակության հետ աշխատանքին, որոշվել է, որ այն պետք է ենթարկվի Մամուլի եւ լրատվության դաշնային գերատեսչությանը:
ՆԳՆ-ն բոլոր քաղաքական կուսակցություններին առաջարկել է պայմանավորվել ֆեյք նորությունների տարածումն արգելելու հարցում: Գերմանիայում մտահոգված են, որ ՌԴ հատուկ ծառայությունները համացանցն օգտագործելով կարող են ներգործել առաջիկա նախընտրական արշավի եւ ընտրողների տրամադրությունների վրա: