Artsakhpress

Քաղաքական

Բորդյուժան կշարունակի մնալ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում

Սանկտ-Պետերբուրգում ևս Հայաստանի ներկայացուցիչը ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում չհաստատվեց:

Բորդյուժան կշարունակի մնալ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում

Բորդյուժան կշարունակի մնալ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, դեկտեմբերի 26, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Ռազմաքաղաքական դաշինքի գլխավոր քարտուղարի փոփոխության հարցը կդիտարկվի հաջորդ տարվա ապրիլին՝ կազմակերպության հաջորդ գագաթնաժողովին, լրագրողների հետ զրույցում տեղեկացրել է ՀԱՊԿ գործող գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան:

 «Պայմանավորվել ենք, որ ապրիլին տեղի կունենա հավաքական անվտանգության հերթական նիստը, որտեղ ամբողջապես կդիտարկվի գլխավոր քարտուղարի հարցը: Այսօր հարցը չի դիտարկվել, քանի որ քվորում չկար: Դուք գիտեք, որ կազմակերպության անդամ երկրներից մեկի պատվիրակությունն այս աշխատանքային հանդիպումներին չէր մասնակցում», - Բորդյուժայի խոսքերն է մեջբերում ռուսական «Ռիա-Նովոստի» գործակալությունը:

ՀԱՊԿ-ի պետերբուրգյան գագաթնաժողովին չէր մասնակցում Բելառուսի պատվիրակությունը: Այսօր ավելի վաղ, սակայն, Ռուսաստանի նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտարարել էր, թե Բելառուսի ղեկավարի բացակայությունը չի խոչընդոտի նախատեսված փաստաթղթերի ստորագրմանը, քանի որ դրանք նախապես համաձայնեցված էին և կուղարկվեն Բելառուս՝ ստորագրման համար, փոխանցում է azatutyun.am-ը:

Հայաստանը չստանձնեց ՀԱՊԿ քարտուղարությունը նաև երկու ամիս առաջ Երևանյան գագաթնաժողովի ժամանակ, երբ առողջական խնդիրներ ունենալու պատճառաբանությամբ չէր մասնակցում Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը: Նիստի ավարտին հայտնի դարձավ, որ գլխավոր քարտուղարի նշանակման հարցն օրակարգից դուրս է եկել: Նախագահ Սարգսյանը հայտարարեց, որ գլխավոր քարտուղարի փոփոխության հարցը քննարկվելու է Սանկտ Պետերբուրգում կայանալիք գագաթնաժողովին:

2003 թվականից ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնը զբաղեցնում է Ռուսաստանի ներկայացուցիչ Նիկոլայ Բորդյուժան, դեռ մեկ տարի առաջ քարտուղարության ղեկավարումը ռոտացիոն կարգով պետք է փոխանցվեր Հայաստանի ներկայացուցչին, սակայն որոշում կայացվեց հարցը մեկ տարով հետաձգել:

Թե ինչու պետերբուրգյան հավաքին ներկա չէր Բելառուսի նախագահը, հայտնի չէ: Դմիտրի Պեսկովը նշել էր, որ Լուկաշենկոյի բացակայության պատճառների մասին լավ կլինի խոսի բելառուսական կողմը: Ընդ որում, Բելառուսի ղեկավարի պաշտոնական կայքը տեղեկացնում է, որ Լուկաշենկոն այսօր Մինսկում աշխատանքային քննարկման է մասնակցել:

Ի դեպ, ՀԱՊԿ-ի շրջանակներում Հայաստանի ռազմաքաղաքական դաշնակիցը հանդիսացող Բելառուսի ղեկավարը մեկ ամիս առաջ պաշտոնական այցով գտնվում էր Ադրբեջանում և հայտարարեց, որ ինքը վարձահատույց կլինի իրեն շնորհված «Հեյդար Ալիև» շքանշանի համար:

Քաղաքագետ Ստեփան Գրիգորյանի կարծիքով, Ադրբեջանի հետ սերտ ռազմաքաղաքական հարաբերությունների մեջ գտնվող Բելառուսի ղեկավարի բացակայությունը կարող է կապ ունենալ Հայաստանի ներկայացուցչի ընտրության հետ․ - «Ինչի՞ց է առաջացել այդ պրոբլեմը՝ Հայաստանի ներկայացուցչին հաստատալ գլխավոր քարտուղար: Դա առաջացել է նրանից, որ Ադրբեջանը մտահոգություն հայտնեց նույն Բելառուսին, նույն Ղազախստանին, նույն Ռուսաստանին, որ իրենք դեմ են, որ Հայաստանի գեներալներից մեկը լինի ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղար: Հիմա դուք կարող եք ասել՝ չհասկացանք, Ադրբեջանը անդամ չի: Ահա: Ստացվում է, որ Ադրբեջանը, չլինելով ՀԱՊԿ-ի անդամ, ունի ՀԱՊԿ-ում ավելի մեծ ազդեցություն, քան Հայաստանը»:


     

Քաղաքական

Հայաստանը ցեղասպանության կանխարգելման պայքարի առաջատար է. Լեմկինի ինստիտուտի տնօրեն

Մոտ 20 երկրից գիտությունների դոկտորներ, պրոֆեսորներ, փորձագետներ, հայագետներ, բուհերի, հետազոտական կենտրոնների և գերատեսչությունների գիտնականներ Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայում մասնակցել են եռօրյա գիտաժողովին:

Արցախի նախագահը Ֆրանսիային խնդրել է ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ գերիների ազատ արձակման պահանջով

Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հարցազրույց է տվել ֆրանսիական Le Figaro պարբերականին, որտեղ անդրադարձել է Արցախի «լուծարման» փաստաթղթին, արցախցիների՝ հայրենիք վերադարձին և այլ հարցերի:

ԱՄՆ-ն համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ, թե Բրյուսելի հանդիպումը կարող է սրել իրավիճակը տարածաշրջանում․ Մեթյու Միլլեր

Ամերիկայի Միացյալ Նահանգները համաձայն չէ ադրբեջանական կողմի այն պնդումներին, որ ապրիլի 5-ին Բրյուսելում կայանալիք Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպումը կարող է ապակայունացնել և սրել իրավիճակը Հարավային Կովկասում։

Արարատ Միրզոյանը ՀՀ ԱԺ անունից Արգենտինայի Պատգամավորների պալատի գործընկերներին հրավիրել է Հայաստան

Մարտի 26-ին պաշտոնական այցով Բուենոս Այրեսում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Արգենտինյան Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Մարտին Մենեմի հետ:

Տնտեսական

ՀՀ էկոնոմիկայի նախարարը և ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր

Նախարար Գևորգ Պապոյանը մարտի 22-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինին:

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Հասարակական

Հույսի նշան՝ կոտրված սերնդի համար. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը հանդիպել և շնորհավորել է արցախցի ուսանողուհուն

ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվյե Դըկոնտինյին X-ի իր միկրոբլոգում տեղեկացրել է, որ հանդիպել և շնորհավորել է Լեռնային Ղարաբաղից ուսանողուհի Լիլիթ Շահվերդյանին։

Հայաստանում Վլադիմիր Սոլովյովի հեղինակային հաղորդումների հեռարձակումն արգելափակվել է

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ն արգելափակել է «ՌՏՌ-ՊԼԱՆԵՏԱ» հեռուստաալիքով հեռարձակվող «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հեղինակային հաղորդումների հեռարձակումը Հայաստանի Հանրապետության տարածքում:

Մեծ Պահք. Ավագ ուրբաթ. Այսօր Աստված հողից արարեց Ադամին Իր պատկերով ու նմանությամբ

Փետրվարի 12-ից մեկնարկել է Մեծ Պահքը։

Կերկարաձգվեն ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետները

Կառավարությունն ընդունել է որոշում՝ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետների երկարաձգման, նշանակման գործընթացների պարզեցման նպատակով:

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search