Ադրբեջանի ՊՆ–ն հաստատել է մեկ զինծառայողի կորուստը։
Ադրբեջանի ՊՆ–ն հաստատել է մեկ զինծառայողի կորուստը
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, դեկտեմբերի 29, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Ինչպես հայտնում է haqqin.az–ը, վկայակոչելով Ադրբեջանի ՊՆ մամուլի ծառայությունը, մարտերի արդյունքում անհետ կորել է Ադրբեջանի ԶՈւ զինծառայող Չինգիզ Սալմանօղլու Ղուրբանովը։
Առավոտից ադրբեջանական կողմը ամեն կերպ հերքում էր միջադեպի փաստը։ Հետո սկսեց հայտարարել, թե «հայ–ադրբեջանական պետական սահմանը հատելու փորձի ժամանակ ՀՀ ԶՈՒ հետախուզական խումբը դարանի մեջ է հայտնվել եւ մեխ կորուստներ կրել»։
Ավելի վաղ Հայաստանի Պաշտպանության նախարարությունը հայտնել էր, որ ադրբեջանական զորքերի ձեռնարկած դիվերսիոն ներթափանցման փորձի հետեւանքով հայկական կողմն ունի երեք զոհ` ավագ լեյտենանտ Շավարշ Մելիքսեթի Մելիքյանը, շարքայիններ Էդգար Գրիգորի Նարայանը եւ Էրիկ Գարիկի Աբովյանը:
Հհակառակորդը հետ է շպրտվել, տալով զոհեր (մոտ 7) ու վիրավորներ, այդ թվում նաեւ` մեր մարտական դիրքերի հատվածում, որը ամենայն հավանականությամբ, Չինգիզ Ղուրբանովն է։