Ադրբեջանի ընդդիմադիր «Ազգային ճակատ» կուսակցության ակտիվիստ Նիջաթ Նիզամովը ձերբակալվել է:
Ադրբեջանում ընդդիմադիր ակտիվիստ է ձերբակալվել
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, հունվարի 10, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին տեղեկացնում է ադրբեջանական «Թուրան» գործակալությունը:
«Ազգային ճակատ» կուսակցության փոխնախագահ Գոզալ Բայրամլըն հայտնել է, որ ոստիկանական բաժանմունքում չեն մեկնաբանել ձերբակալման պատճառը: Ակտիվիստի գործընկերները գտնում են, որ ձերբակալման պատճառը Նազմիովի` Ադրբեջանի իշխանություններին քննադատող գրառումն է ֆեյսբուքյան իր էջում: