Հայաստանի մինչև 17 տարեկանների հավաքականը Մինսկում ընթացող «Զարգացման Գավաթ-2017» մրցաշարի B խմբի երկրորդ տուրում 1:4 հաշվով զիջել է Մոլդովայի մինչև 17 տարեկանների հավաքականին:
Մ17. Հայաստանի հավաքականը երկրորդ պարտությունը կրեց
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, հունվարի 17, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Հայաստանի Մ17 հավաքականի կազմում միակ գոլի հեղինակն է դարձել Գերման Կուրբաշյանը:
Հանդիպման 33-րդ րոպեին հեռացվել է Հայաստանի Մ17 հավաքականի դարպասապահ Էրիկ Մելիքսեթյանը:
Առաջին տուրում հայկական թիմը 0:5 հաշվով զիջել էր Ռուսաստանի ընտրանուն: