Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը կմասնակցի և ելույթ կունենա Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի ամենամյա ընթրիքին:
Օլանդը կմասնակցի Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի ամենամյա ընթրիքին
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, հունվարի 18, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Nouvelles d`Armenie պարբերականի փոխանցմամբ, այս տարի ընթրիքը կանցկացվի փետրվարի 8-ին:
Հիշեցնենք, որ նախորդ տարիներին էլ Ֆրանսիայի առաջին դեմքը մասնակցել է ընթրիքին:
Նախորդ տարվա հանդիսավոր ընթրիքի ընթացքում քննարկվել էին Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի շրջանակներում կայացած միջոցառումները, դրա ժխտման դեմ պայքարը և մարդու իրավունքներին ու անվտանգությանը վերաբերող հարցեր։ Անդրադարձ է կատարվել նաև Լեռնային Ղարաբաղի և Մերձավոր Արևելքի հայերի խնդիրներին: