WikiLeaks-ի հիմնադիր Ջուլիան Ասանժի փաստաբանները հայտարարել են, որ նա հրաժարվել է ԱՄՆ արտահանձնումից, քանի որ ամերիկյան իշխանությունները չեն կատարել նրա պայմանները:
Ջուլիան Ասանժը հրաժարվել է ԱՄՆ արտահանձնումից
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, հունվարի 19, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Ավելի վաղ հայտնի էր դարձել այն մասին, որ Ասանժը կհանաձյանվի ԱՄՆ արտահանձնվել այն դեպքում, եթե իշխանությունները ազատ արձակեն WikiLeaks-ի իրազեկիչ Չելսի Մենինգին։ ԱՄՆ գործող նախագահ Բարաք Օբաման կրճատել է Մենինգի պատժի ժամկետը՝ մինչև 2017թ․ գարուն և միանգամից համաներում չի շնորհել նրան։
«Կասկածներ չկան, որ նախագահ Օբաման չի արել այն, ինչին փորձում էր հասնել Ասանժը։ Ասանժը հայտարարել է, որ Չելսի հանդեպ հետապնդումները պետք է դադարեցվեն, նա չպետք է տասնյակ տարիներ անցկացնի բանտում և պետք է անհապաղ ազատ արձակվի»,-ասել է փաստաբանը, հաղորդում է The Washington Post-ը։