Ցեղասպանությունների ժխտման մասին «Ժխտման ճարտարապետները» նոր վավերագրական ֆիլմը կթողարկվի 2017-ի հոկտեմբերի 6-ին ։
Ջուլիան Ասանժն ու Ջեֆրի Ռոբերթսոնը Հայոց ցեղասպանության ժխտման մասին նոր փաստագրական ֆիլմում
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 29 ապրիլի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Ֆիլմի հեղինակների խոսքով, այն ներկայացնում է Հայոց ցեղասպանության ժխտման պատմությունը փորձագետների ու նրանց անունից, ովքեր վերապրել են այդ սարսափելի հանցագործությունը։ «Ժխտման ճարտարապետները» ֆիլմի ռեժիսորը Դեւիդ Լի Ջոնսն է։
WikiLeaks-ի հիմնադիր Ջուլիան Ասանժը, բրիտանացի հայտնի փաստաբան Ջեֆրի Ռոբերթսոնը, դերասան Դին Քեյնն ու այլ փորձագետներ ֆիլմում պատմում են Հայոց ցեղասպանության ժխտման մասին։