Ռոջեր Ֆեդերերն Ավստրալիայի բաց առաջնության քառորդ եզրափակչում է:
Ֆեդերերն Ավստրալիայի բաց առաջնության քառորդ եզրափակչում է
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, հունվարի 22, ԱՐՑԱԽՊՐԵՍ-ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սաղավարտի տարվա առաջին մրցաշարի 4-րդ շրջանում Ֆեդերերը 3 ժամ 23 րոպե ձգվաշ խաղում 6:7 (4:7), 6:4, 6:1, 4:6, 6:3 հաշվով գերազանցեց աշխարհի 5-րդ ռակետ Նիշիկորիին:
Քառորդ եզրափակչում Ֆեդերերը կմրցի Գերմանիան ներկայացնող Զվերևի հետ, ով իր հերթին հետագա պայքարից դուրս թողեց մրցաշարի ֆավորիտներից մեկին` Էնդի Մարեյին:
«Մեծ սաղավարտ»-ի առաջին առաջնությունը կայացել է 1905 թվականին։ Ավստրալիայի բաց առաջնությունն անցկացվում է կոշտ կորտերի վրա Մելբուռն Պարկում 1988 թվականից։ Բաց առաջնության ներկայիս գործող չեմպիոնը սերբ Նովակ Ջոկովիչն է: Կանանց մենախաղում լավագույնը Անժելիկա Քերբերինն է: «Մեծ սաղավարտ»-ի տարվա առաջին մրցաշարը մեկնարկել է հունվարի 16-ին և կեզրափակվի հունվարի 29-ին: