Ավստրալիայի Բաց առաջնության կանանց մրցապայքարի եզրափակչում գլխավոր մրցանակը կվիճարկեն Ուիլյամս քույրերը` Սերենան և Վինուսը:
Ուիլյամս քույրերն 9-րդ անգամ կխաղան եզրափակչում` միմյանց դեմ
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, հունվարի 26, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Թենիսիստուհիները «Մեծ սաղավարտի» մրցաշարերի եզրափակչում միմյանց դեմ կխաղան արդեն 9-րդ անգամ: Այս մասին տեղեկացնում է Panorama.am-ը:
Առաջին անգամ քույրերը միմյանց դեմ մրցել են 2001 թ.` «US Open»-ի եզրափակչում, իսկ վերջին անգամ 2009 թ.` «Ուիմբլդոնում»:
Հիշեցնենք, որ Ավստրալիայի Բաց առաջնության կիսաեզրափակչում Վինուսն առավելության էր հասել ամերիկուհի Կոկո Վանդևեգեի նկատմամբ, իսկ Սերենան պարտության էր մատնել Խորվաթիայի ներկայացուցիչ Մարիանա Լյուչիչ Բարոնիին: