Շվեյցարացի թենիսիստ Ռոջեր Ֆեդերերը դուրս է եկել Australian Open-ի կիսաեզրափակիչ:
Australian Open. Ֆեդերերը` կիսաեզրափակչում
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, հունվարի 24, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Քառորդ եզրափակչում նա 6:1, 7:5, 6:2 հաշվով հաղթել է գերմանացի Միշա Զվերևին, ով ավելի վաղ պայքարից դուրս էր թողել աշխարհի առաջին ռակետ Էնդի Մարեյին:
Կիսաեզրափակչում Ֆեդերերի մրցակիցն է Ստեն Վավրինկան, ով քառորդ եզրափակչում հաղթել է ֆրանսիացի Ժո-Վիլֆրիդ Ցոնգային: