Մելբուրնում ավարտվեցին ինչպես տղամարդկանց, այնպես էլ կանանց մենապայքարի 4-րդ փուլի հանդիպումները:
Australian Open. Ուիլյամս քույրերը շարունակում են հաղթարշավը
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, հունվարի 23, ԱՐՑԱԽՊՐԵՍ: 4-րդ փուլը լի էր անակնկալներով: Այստեղ էլ իր ելույթներն ավարտեց մրցաշարի գործող տիտղոսակիր, աշխարհի առաջին ռակետ, 29-ամյա գերմանուհի Անգելիկ Կերբերը: Նա ընդամենը երկու սեթում 2:6, 3:6 հաշվով պարտություն կրեց աշխարի 35-րդ ռակետ, ամերիկուհի Կոկո Վանդեվեգեից:
Այսպիսով, եթե 2-րդ ռակետ, ամերիկուհի Սերենա Ուլյամսը հաջողությամբ հաղթահարի քառորդ եզրափակչի արգելքը, ապա հաջորդ շաբաթ նա նորից կգլխավորի WTA-ի վարկանիշային աղյուսակը:
Հիշեցնենք, որ այս պահին մրցաշարի ամենատարեց մասնակիցները, որոնք անցել են քառորդ եզրափակիչ՝ Ուիլյամս քույրերն են, Սերենան՝ 35, Վինուսը՝ 36 տարեկան է:
Կանանց մենապայքարի 4-րդ փուլում գրանցվեցին հետևյալ արդյունքները.
Կոկո Վանդեվեգե (ԱՄՆ, 35) - Անգելիկ Կերբեր (Գերմանիա, 1) 6:2, 6:3
Գարբինե Մուգուրուզա (Իսպանիա, 7) - Սորանա Կիրստյա (Ռումինիա, 78) 6:2, 6:3
Վինուս Ուիլյամս (ԱՄՆ, 17) - Մոնա Բարտել (Գերմանիա, 181) 6:3, 7:5
Անաստասիա Պավլուչենկովա (Ռուսաստան, 27) - Սվետլանա Կուզնեցովա (Ռուսաստան, 10) 6:3, 6:3
Կարոլինա Պլիշկովա (Չեխիա, 5) - Դարիա Գավրիլովա (Ավստրալիա, 26) 6:3, 6:3
Միրայան Լուչիչ Բարոնի (Խորվաթիա, 79) - Ջենիֆեր Բրեյդի (ԱՄՆ, 116) 6:3, 6:4
Ջովաննա Կոնտա (Մեծ Բրիտանիա, 9) - Եկատերինա Մակարովա (Ռուսաստան, 34) 6:1, 6:4
Սերենա - Ուիլյամս (ԱՄՆ, 2) - Բարբարա Ստրիցովա (Չեխիա, 16) 7:5, 6:4:
Այսպիսով, մրցաշարի քառորդ եզրափակչում կիսաեզրափակչի ուղեգրի համար կպայքարեն հետևյալ զույգերը.
Կոկո Վանդեվեգե - Գարբինե Մուգուրուզա. անձնական հանդիպումներում 2:1 հաշվով առաջատարը ամերիկուհին է: Վերջին անգամ հանդիպել են 2016 թվականի Ցինցինատիի «Մաստերս» մրցաշարում, որտեղ Մուգուրուզան պարտություն է կրել:
Անաստասիա Պավլուչենկովա - Վինուս Ուիլյամս. անձնական հանդիպումներում 3:2 հաշվով առջևում է Վինուսը: Վերջին անգամ հանդիպել են 2014 թվականի Մոնրեալի Rigers Cup մրցաշարում, որտեղ պարտվել է Անաստասիան:
Կարոլինա Պլիշկովա - Միրայան Լուչիչ Բարոնի. անձնական հանդիպումներում 3:2 հաշվով առաջատարը Կարոլինան է: Վերջին անգամ հանդիպել են 2015 թվականի Չինաստանի Wuhan Tennis Open-ում, որտեղ պարտություն կրել է Բարոնին:
Ջովաննա Կոնտա - Սերենա Ուիլյմաս. սա լինելու է այս թենիսիստուհիների առաջին հանդիպումը պրոֆեսիոնալ մրցաշարերում: Չնայած նրան, որ Սերենան նշել է, որ լավ գիտի Կոնտայի խաղը, և գիտի ինչպես պայքարել նրա դեմ հաղթանակի համար: