Հունվարի 27-ին եւ լույս 28-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը հրաձգային զինատեսակներից հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է ավելի քան 15 անգամ՝ հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով շուրջ 180 կրակոց:
Անցած գիշեր Ադրբեջանի զինուժն արձակել է շուրջ 180 կրակոց
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, հունվարի 28, ԱՐՑԱԽՊՐԵՍ: ԼՂՀ ՊԲ-ից հայտնում են, որ ՊԲ առաջապահ զորամասերը ձեռնպահ են մնացել պատասխան գործողություններից եւ շարունակել վստահորեն իրականացնել մարտական ծառայություն: