Աշխարհի նախկին առաջին ռակետ, շվեյցարացի Ռոջերդ Ֆեդերերը 5-րդ անգամ նվաճեց թենիսի Ավստրալիայի բաց առաջնության չեմպիոնի տիտղոսը:
Ռոջեր Ֆեդերերը՝ Australian Open-ի 5-ակի չեմպիոն, «Մեծ սաղավարտի» մրցաշարերի 18- ակի հաղթող
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, հունվարի 29, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Եզրափակիչում 35-ամյա մարզիկը հինգ սեթում առավելության հասավ աշխարհի նախկին առաջին ռակետ, 30-ամյա իսպանացի Ռաֆայել Նադալի նկատմամբ՝ 6:4, 3:6, 6:1, 3:6, 6:3, փոխանցում է NEWS.am Sport-ը:
Ֆեդերերը 1974-ից հետո ամենատարեց թենիսիստն է, որը խաղաց «Մեծ սաղավարտի» մրցաշարերի եզրափակիչում: Ավստրալացի Քեն Ռոզուոլը US Open-1974-ի եզրափակիչին մասնակցել էր 39 տարեկանում
Ռոջեր Ֆեդերերը «Մեծ սաղավարտի» մրցաշարերից նաեւ 7 անգամ հաղթել է Ուիմբլդոնում, 5 անգամ՝ ԱՄՆ-ի բաց առաջնությունում, 1 անգամ՝ «Ռոլան Գարոսում»:
Ռաֆայել Նադալը «Մեծ սաղավարտի» շարքում մեկ անգամ հաղթել է Ավստրալիայի բաց առաջնությունում, 2 անգամ՝ Ուիմբլդոնում, 9 անգամ՝ Ֆրանսիայի բաց առաջնությունում, 2 անգամ՝ ԱՄՆ-ի բաց առաջնությունում: