Տեքստում նաեւ ասված Է, որ կողմերը պայմանավորվել են ամրապնդել Մերձավոր Արեւելքում «Իսլամական պետության» զինյալների ազդեցության տարածմանը հակազդելու համատեղ ջանքերը:
Վաշինգտոնը եւ Էր Ռիադը համաձայնել են, որ անհրաժետ Է դիմակայել տարածաշրջանում «Իրանի ապակայունացնող գործողություններին»: Սաուդյան զանգվածային լրատվամիջոցներն, իրենց հերթին, հայտնել են, որ ԱՄՆ-ի եւ Սաուդյան Արաբիայի ղեկավարները քննարկել են երկրների միջեւ ռազմավարական հարաբերությունները, եւ որ Էր Ռիադը համաձայնել Է Սիրիայում անվտանգության գոտու ստեղծմանը՝ ըստ որում չհիշատակելով Եմենը: Զրույցը շարունակվել Է ավելի քան մեկ ժամ: