Այսօր վաղ առավոտյան «Ալաշկերտը» մեկնել է Անթալիա: Հայաստանի չեմպիոնը հանգրվանել է Բելեկ քաղաքի «Բելիս» հյուրանոցում և առաջին մարզումը կանցկացնի գլխավոր մարզիչ Արամ Ոսկանյանի ղեկավարությամբ:
Ալաշկերտը մեկնել է Անթալիա
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, հունվարի 31, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին տեղեկացնում է ակումբի մամուլի ծառայությունը:
Անթալյան հավաքին կմասնակցեն 24 ֆուտբոլիստներ, այդ թվում երկու լեգեոներ` իրանցի 23-ամյա կիսապաշտպան Արշիա Ջաբարին և սերբ 26-ամյա պաշտպան Դանիել Ստոյկովիչը: Թուրքիայում «Ալաշկերտին» կմիանան ևս երկու լեգեոներներ` բրազիլացի 26-ամյա հարձակվող Վալդիր Դա Սիլվա Ֆիլյոն և սերբ 23-ամյա պաշտպան Ուրոշ Նենադովիչը:
Անթալիայում մարզումներին զուգընթաց «Ալաշկերտը» կանցկացնի չորս ստուգողական հանդիպում: Ալաշկերտցիները Երևան կվերադառնան փետրվարի 13-ին: