Մարտի 23-ից 28-ը Թուրքիայի Անթալիա քաղաքում կկայանա Եվրոպայի մինչև 17 տարեկանների 2016-2017 թվականի առաջնության էլիտ-ռաունդը:
Հայաստանի Մ-17 հավաքականը մեկնել է Անթալիա
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, մարտի 21, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Մարտի 23-ին Հայաստանի Մ-17 հավաքականը կմրցի Գերմանիայի, 25-ին՝ Թուրքիայի և 28-ին՝ Ֆինլանդիայի Մ-17 թիմերի հետ: Այսօր Հայաստանի մինչև 17 տարեկանների հավաքականը՝ Արտակ Օսեյանի գլխավորությամբ մեկնել է Անթալիա 18 ֆուտբոլիստներով,- հաղորդում է ՀՖՖ-ի կայքը:
Դարպասապահներ.
Էրիկ Մելիքսեթյան «Բանանց»
Նարեկ Հովհաննիսյան «Բանանց»
Պաշտպաններ
Ազատ Հարությունյան «Բանանց»
Արսեն Եղիազարյան «Բանանց»
ՊերՃ Փողիկյան «Փյունիկ»
Կարեն Հովհաննիսյան «Փյունիկ»
Սուրեն Հարությունյան «Փյունիկ»
Կարեն Մուրադյան Հայաստանի Մ-16 հավաքական
Արտակ Ասատրյան Հայաստանի Մ-16 հավաքական
Կիսապաշտպաններ
Էրիկ Ազիզյան «Փյունիկ»
Արսեն Սարգսյան «Փյունիկ»
Տիգրան Այունց «Բանանց»
Արամ Խամոյան «Բանանց»
Ռաֆայել Միսակյան «Բանանց»
Հարձակվողներ
Մարտին Գրիգորյան «Բանանց»
Արմեն Հովհաննիսյան «Փյունիկ»
Ժիրայր Շաղոյան Հայաստանի Մ-16 հավաքական
Գերման Կուրբաշյան «Քյոլն» (Գերմանիա)