Կարմիր խաչի միջազգային կոմիտեն (ԿԽՄԿ) ուշադիր հետևում է լրատվամիջոցներում հայտնվող հրապարակումներին։
ԿԽՄԿ–ն ուշադիր հետեւում է լրատվամիջոցներում գերեվարված ադրբեջանցի զինծառայողի մասին հրապարակումներին
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, փետրվարի 2, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասել է ԿԽՄԿ Լեռնային Ղարաբաղի առաքելության տեղեկատվության բաժնի աշխատակից Էթերի Մուսայելյանը:
«Իր մանդատին համաձայն՝ ԿԽՄԿ–ն պատրաստ է հնարավորինս արագ այցելել գերուն նրան պահելու պայմաններին ծանոթանալու, նրա հետ շփվելու և ընտանիքի հետ կապ պահելու հնարավորություն տալու համար»,– նշել է Է. Մուսայելյանը։
Հիշեցնենք, որ փետրվարի 1-ին` ժամը 15:00-ի սահմաններում, Արցախի շփման գծի հյուսիսային (Թալիշ) ուղղությամբ հակառակորդը, օգտագործելով եղանակային մառախլապատ պայմանները, ձեռնարկել է հետախուզա-դիվերսիոն ներթափանցման փորձ: Կազմակերպված հակադիվերսիոն գործողության արդյունքում՝ առաջնագիծը պաշտպանող հայկական ուժերին հաջողվել է գերեվարել ադրբեջանական բանակի զինծառայող, 1995թ. Բարդա քաղաքում ծնված Էլնուր Հյուսեին Զադեին: