ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 6-ի ժամը 19.00-ի դրությամբ ՀՀ տարածքում կան փակ եւ դժվարանցանելի ավտոճանապարհներ:
Դժվարանցանելի է Քարվաճառ-Սոթք ավտոճանապարհը
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, փետրվարի 6, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Փակ է Բերդ-Ճամբարակ ավտոճանապարհը:
Դժվարանցանելի են Հ-23 ավտոճանապարհի Ուրասար-Կաթնաղբյուր հատվածը եւ Սոթք-Քարվաճառավտոճանապարհը:
Շիրակի, Տավուշի, Լոռու մարզերում, Մ-10 ավտոճանապարհի Վարդենյաց լեռնանցքի 27-33-րդ կմ-երին, Մ-2 ավտոճանապարհի Տիգրանաշենի ոլորաններում, Մ-11 ավտոճանապարհի Սոթք-Քարվաճառ հատվածում, Կապան-Գորիս, Գորիս-Սիսիան ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց:
Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում դժվարանցանելի է Քարվաճառ-Սոթք ավտոճանապարհը:
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար անվաշղթաների կիրառման դեպքում: