Օգոստոսի 4-ին Արցախի Հանրապետությունում սպասվում է անամպ, առանց տեղումների եղանակ:
Հանրապետությունում սպասվում է առանց տեղումների եղանակ
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 3 օգոստոսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին «Արցախպրես»-ին տեղեկացրել են ԱՀ հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի պետական ծառայությունից՝ հավելելով, որ քամու հոսանքը կլինի՝ հարավ-արևմտյան՝ 3-8մ/վ արագությամբ:
Օդի ջերմաստիճանը գիշերը՝ +19 +23, ցերեկը՝ +32 +37:
Օգոստոսի 5-8 -ը հանրապետությունում սպասվում է առանց տեղումների եղանակ: Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 1-2 աստիճանով: