Օգոստոսի 1-ին Արցախի Հանրապետությունում սպասվում է պարզ, առանց տեղումների եղանակ:
Հանրապետությունում սպասվում է առանց տեղումների եղանակ
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 31 հուլիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին «Արցախպրես»-ին տեղեկացրել են ԱՀ հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի պետական ծառայությունից՝ հավելելով, որ քամու հոսանքը կլինի՝ հարավ-արևմտյան՝ 3-8մ/վ արագությամբ:
Օդի ջերմաստիճանը գիշերը՝ +20 +23, ցերեկը՝ +32 +37:
Օգոստոսի 2-5-ը հանրապետությունում սպասվում է առանց տեղումների եղանակ: Օդի ջերմաստիճանը օգոստոսի 3-ին կբարձրանա 1-2 աստիճանով: