Պատանի դահուկորդները շարունակում են ելույթները Ձմեռային եվրոպական օլիմպիական փառատոնում:
Դահուկորդ Միքայել Միքայելյանը 15-րդն էր օլիմպիական փառատոնում
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, փետրվարի 15, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Դահուկավազքի մրցաշարում 10 կմ ազատ ոճում Պատանեկան օլիմպիական խաղերի մասնակից Միքայել Միքայելյանը գրավել 15-րդ հորիզոնականը, իսկ Գոհար Թադևոսյանը 7.5 կմ ազատ ոճում միայն 41-րդն էր: Լեռնադահուկորդ Հարություն Հարությունյանը ոլորավայրէջքում գրավել է միայն 36-րդ տեղը:
Այս տարի փառատոնն անցկացվում է Էրզրումում: Մասնակցում են 40 երկրի 832 մարզիկ, ովքեր կմրցեն 9 մարզաձևում: Եվրոպական ձմեռային օլիմպիական փառատոնն առաջին անգամ անցկացվել է 1993 թվականին` Իտալիայի Աոստա քաղաքում: Փառատոնը նախատեսված է 14-18 տարեկան մարզիկների համար: