Այսօրվանից Դոնբասում պետք է ուժի մեջ մտնի կրակի դադարեցման ռեժիմը։
Դոնբասում այսօր պետք է ուժի մեջ մտնի կրակի դադարեցման ռեժիմը
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, փետրվարի 20, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Նման որոշում էր ընդունվել շաբաթ օրը՝ «նորմանդական քառյակի» (Գերմանիա, Ֆրանսիա, Ռուսաստան և Ուկրաինա) անդամ-երկրների ատգործնախարարների մյունխենյան հանդիպման ժամանակ։ Այս մասին փոխանցում է BBC-ն։
Ինչպես հայտնել էր հանդիպումից հետո Գերմանիայի արտգործնախարար Զիգմար Գաբրիելը՝ «նորմանդական քառյակը» կկիրառի իր ողջ ազդեցությունը՝ հրադադարի հաստատման համար։
Նա նաև հայտնել էր, որ համաձայնեցվել է նոր հանդիպում՝ «Մինսկ-2» քաղաքական գործընթացի մեկնարկի համար։ Հանդիպումը կկայանա Մինսկում մարտի 1-ին։ Բանակցությունների գլխավոր թեման կդառնա գերիների փոխանակումը։
Ավելի վաղ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը, ելույթ ունենալով անվտանգության հարցերով մյունխենյան համաժողովում, հայտարարել էր, որ Մինսկի պայմանավորվածությունները չեն կատարվում, իսկ Դոնբասում անհրաժետ է հաստատել լիարժեք հրադադար։