Արցախի Հանրապետության հանրաքվեն ևս մեկ անգամ ցույց է տալիս, որ Արցախի միջազգային ճանաչումը ժամանակի խնդիր է, քանի որ Արցախում արդեն 29 տարուց ավելի է, ինչ կառուցում են ժողովրդավար երկիր:
Հանրաքվեն ցույց է տալիս, որ Արցախի միջազգային ճանաչումը ժամանակի խնդիր է. Շարմազանով
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, փետրվարի 21, ԱՐՑԱԽՊՐԵՍ: «Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ այս մասին այսօր տեղի ունեցած մամլո ասուլիսի ժամանակ ասել է ՀՀ ԱԺ բազմակուսակցական պատվիրակության անդամ, ՀՀ ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը: «Ապրիլյան իրադարձություններից հետո սա Արցախում տեղի ունեցած առաջին համապետական միջոցառումն էր: Եվ Արցախի հանրությունը միասնաբար ցույց տվեց, որ անկախ ռազմական ցանկացած ագրեսիայից, ինքը շարունակելու է ազատ ու անկախ երկիր կառուցելու գործընթացը: Մենք գտնում ենք, որ այս միասնությունն ունի հստակ հասցեատեր»,- ասել է Է. Շարմազանովը:
ՀՀ ԱԺ փոխխոսնակն անդրադառնալով հանրաքվեի որակին՝ նշել է, որ Արցախում տեղի ունեցած հանրաքվեն կարող է օրինակելի լինել բոլոր երկրների համար: