Ռուսաստանի ՊՆ-ն հաստատել է Պալմիրայի մոտ շարքային պայմանագրային զինծառայող Արտյոմ Գորբունովի զոհվելու մասին տեղեկությունը։
Պալմիրայի մոտ ռուս պայմանագրային զինծառայող է զոհվել․ ՌԴ ՊՆ
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, մարտի 6, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Նա զոհվել է սիրիական զորքերի դիրքերի վրա ԻՊ զինյալների խմբի հարձակումը անդրադարձնելու ժամանակ, այդ պահին այդ դիրքերում են գտնվել նաեւ ռուս զինվորական խորհրդականները , փոխանցում է ՌԻԱ Նովոստին։
Գորբունովին հուղարկավորել են այսօր Նիժնի Նովգորոդում։ Նա ուներ կին ու փոքրիկ դուստր։
ՊՆ-ից ճշգրտել են, որ Գորբունովը ՍԻրիայում ապահովում էր ռուս ռազմական խորհրդականների անվտանգությունը։ Նա զոհվել է մարտի 2-ին ։Հրամանատարությունը նրան հետմահու ներկայացրել է պետական պարգեւատրման։