Սիրիական բանակը հայտարարել Է, որ խոցել Է Իսրայելի ռազմաօդային ուժերի այն չորս ինքնաթիռներից մեկը, որոնք ներթափանցել Էին արաբական հանրապետության օդային տարածություն:
Սիրիական բանակը հայտարարել Է, որ Իսրայելի օդուժի ինքնաթիռ Է խոցել
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, մարտի 17, ԱՐՑԱԽՊՐԵՍ-ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Մեր հակաօդային համակարգերը հակազդել են եւ բռնազավթված տարածքների վրա խոցել ինքնաթիռներից մեկը: Վնասվածք Է ստացել եւս մեկ ինքնաթիռ, մնացածները հեռացել են»,-ասված Է Սիրիայի զինված ուժերի հրամանատարության հայտարարության մեջ:
Դրանում նշվում Է, որ իսրայելական օդուժի թիրախները եղել են Պալմիրայի շրջանում սիրիական բանակի օբյեկտները:
Ավելի վաղ Իսրայելի Պաշտպանության բանակը հայտնել Է, որ երկրի ռազմաօդային ուժերի ինքնաթիռները գիշերը Սիրիայում գրոհել են մի քանի թիրախներ եւ գնդակոծվել զենիթային հրթիռներով: «Իսրայելի ռազմաօդային ուժերն այսօր գիշերը Սիրիայում հարվածներ են հասցրել մի քանի թիրախների, ինքնաթիռների վրա արձակվել են մի քանի զենիթային հրթիռներ, Իսրայելի հակաօդային պաշտպանության համակարգը կալանել Է դրանցից մեկը»,- նշել են զինվորականները: «Հաարեց» թերթը ճշտում Է, որ սիրիական զենիթային հրթիռ Է խփվել Երուսաղեմից հյուսիս ընկած շրջանում: Մարտի 17-ին ավելի վաղ Reuters գործակալությունը հայտնել Է, որ Իսրայելի տարածքը Հորդանան գետի հովտում ենթարկվել Է հրթիռակոծման:
«Հաարեց»-ը մարտի 17-ին տեղի ունեցածը համարում Է երկու երկրների միջեւ ամենալուրջ միջադեպը «վեց տարի առաջ Սիրայում քաղաքացիական պատերազմի սկսվելու պահից ի վեր», հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: