Artsakhpress

Հասարակական

Ստեփանակերտում կայացել է Ֆրանկոֆոնիայի միջազգային օրվան նվիրված միջոցառում

«Պոլ Էլյուարի տուն» ֆրանկոֆոնիայի կենտրոն հիմնադրամի նախաձեռնությամբ երեկ Ստեփանակերտի մշակույթի և երիտասարդության պալատում կայացել է միջոցառում՝ նվիրված Ֆրանկոֆոնիայի միջազգային օրվան:

Ստեփանակերտում կայացել է Ֆրանկոֆոնիայի միջազգային օրվան նվիրված միջոցառում

Ստեփանակերտում կայացել է Ֆրանկոֆոնիայի միջազգային օրվան նվիրված միջոցառում

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, մարտի 22, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Միջոցառմանը մասնակցել են Ստեփանակերտի հանրակրթական դպրոցների աշակերտներն ու պարարվեստի քոլեջի ուսանողները:

Նրանք   ֆրանսերենով   հանդես  են  եկել  Ֆրանսիայի  մասին  հետաքրքիր   պատմություններով, բանաստեղծություններով ու երգերով:

«Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում «Պոլ Էլյուարի տուն ֆրանկոֆոնիայի կենտրոն» հիմնադրամի տնօրեն Նելլի Ավանեսյանն  ասել  է, որ  ամբողջ աշխարհում մարտի 20-ը նշվում է, որպես  ֆրանսախոսության միջազգային օր:

«Ամեն  տարի    ֆրանկաֆոնիայի   միջազգային  տոնին  նվիրված մի  շարք  միջոցառումներ  ենք  կազմակերպում:  Այս  տարի   ֆրանսերենով դպրոցականների  միջև    կազմակերպել  ենք ինտելեկտուալ   խաղ-մրցույթ, ինչպես  նաև    մուլտֆիլմերի  և   ֆիլմերի   ցուցադրություն»,-նշել  է  Ն. Ավանեսյանը՝  հավելելով, որ  կենտրոնը  Ստեփանակերտում  հիմնվել  է 2015  թվականի  վերջին:

Ն.  Ավանեսյանի   խոսքով՝   կենտրոնը    երկու   նպատակ  ունի. նախ՝    Ֆրանսիայում Արցախի  տարբեր  ոլորտների    ներկայացուցիչների վերապատրաստում, որի  համար  կարևոր    է  ֆրանսերենի    իմացությունը:  Այն  իրականացնելու  համար  էլ կազմակերպվում  են  ֆրանսերենի անվճար  դասընթացներ:  Մյուս   խնդիրն  էլ  Արցախում  ֆրանսերենի տարածումն  ու  զարգացումն   է:

«Առաջիկայում  առողջապահության  և  զբոսաշրջության  ոլորտների   մասնագետների   համար   կազմակերպելու  ենք  դասընթացներ. դրանք   տևելու  են   շուրջ  2  տարի, որից  հետո    համապատասխան   մասնագիտության ոլորտի   մեջ  խորանալու    համար,  մասնակիցները   վերապատրաստում   են  անցնելու     Ֆրանսիայում»,-տեղեկացրել    է   Ն. Ավանեսյանը  և  հավելել, որ  իրենց   կենտրոնն արդեն  ունի  18-60  տարեկան   40  ուսանող:

Միջոցառմանը   ներկա  էին   ԱՀ   Ազգային  ժողովի  նախագահ   Աշոտ  Ղուլյանը,  ԱՀ   արտաքին  գործերի,   մշակույթի  և երիտասարդության  հարցերի,  կրթության, գիտության  և  սպորտի  նախարարներ,  Բելգիայի   պավիրակության  ներկայացուցիչներ, ուսուցիչներ, աշակերտներ  և այլք:


     

Քաղաքական

Հայաստանը ցեղասպանության կանխարգելման պայքարի առաջատար է. Լեմկինի ինստիտուտի տնօրեն

Մոտ 20 երկրից գիտությունների դոկտորներ, պրոֆեսորներ, փորձագետներ, հայագետներ, բուհերի, հետազոտական կենտրոնների և գերատեսչությունների գիտնականներ Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայում մասնակցել են եռօրյա գիտաժողովին:

Արցախի նախագահը Ֆրանսիային խնդրել է ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ գերիների ազատ արձակման պահանջով

Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հարցազրույց է տվել ֆրանսիական Le Figaro պարբերականին, որտեղ անդրադարձել է Արցախի «լուծարման» փաստաթղթին, արցախցիների՝ հայրենիք վերադարձին և այլ հարցերի:

ԱՄՆ-ն համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ, թե Բրյուսելի հանդիպումը կարող է սրել իրավիճակը տարածաշրջանում․ Մեթյու Միլլեր

Ամերիկայի Միացյալ Նահանգները համաձայն չէ ադրբեջանական կողմի այն պնդումներին, որ ապրիլի 5-ին Բրյուսելում կայանալիք Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպումը կարող է ապակայունացնել և սրել իրավիճակը Հարավային Կովկասում։

Արարատ Միրզոյանը ՀՀ ԱԺ անունից Արգենտինայի Պատգամավորների պալատի գործընկերներին հրավիրել է Հայաստան

Մարտի 26-ին պաշտոնական այցով Բուենոս Այրեսում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Արգենտինյան Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Մարտին Մենեմի հետ:

Տնտեսական

ՀՀ էկոնոմիկայի նախարարը և ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր

Նախարար Գևորգ Պապոյանը մարտի 22-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինին:

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Հասարակական

Հույսի նշան՝ կոտրված սերնդի համար. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը հանդիպել և շնորհավորել է արցախցի ուսանողուհուն

ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվյե Դըկոնտինյին X-ի իր միկրոբլոգում տեղեկացրել է, որ հանդիպել և շնորհավորել է Լեռնային Ղարաբաղից ուսանողուհի Լիլիթ Շահվերդյանին։

Հայաստանում Վլադիմիր Սոլովյովի հեղինակային հաղորդումների հեռարձակումն արգելափակվել է

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ն արգելափակել է «ՌՏՌ-ՊԼԱՆԵՏԱ» հեռուստաալիքով հեռարձակվող «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հեղինակային հաղորդումների հեռարձակումը Հայաստանի Հանրապետության տարածքում:

Մեծ Պահք. Ավագ ուրբաթ. Այսօր Աստված հողից արարեց Ադամին Իր պատկերով ու նմանությամբ

Փետրվարի 12-ից մեկնարկել է Մեծ Պահքը։

Կերկարաձգվեն ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետները

Կառավարությունն ընդունել է որոշում՝ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետների երկարաձգման, նշանակման գործընթացների պարզեցման նպատակով:

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search