Այսօր «Պոլ Էլյուարի տուն» ֆրանկոֆոնիայի կենտրոն հիմնադրամի նախաձեռնությամբ Ստեփանակերտի հանրակրթական դպրոցների աշակերտների և պարարվեստի քոլեջի ուսանողների մասնակցությամբ Ստեփանակերտի մշակույթի և երիտասարդության պալատում կայացել է միջոցառում՝ նվիրված ֆրանսախոսության միջազգային օրվան:
Ստեփանակերտում կայացել է Ֆրանկոֆոնիայի միջազգային օրվան նվիրված միջոցառում
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 25 մարտի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ԼՂՀ արտաքին գործերի նախարար Կարեն Միրզոյանը կարևորել է օտար լեզվի իմացությունը, որն արցախցիների համար նոր հնարավորություն ու պատուհան է դեպի արտաքին աշխարհ: