Թուրքիայի քրդական «Ժողովուրդների դեմոկրատական» (HDP) կուսակցության հայ պատգամավոր Կարո Փայլանը Twitter-ի գրառումով է արձագանքել նախագահ Էրդողանի սպառնալիքին եվրոպացիներին։
Կարո Փայլանն արձագանքել է եվրոպացիներին ուղղված Էրդողանի սպառնալիքին
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, մարտի 23, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Կարո Փայլանը գրել է․ «Սա էլ եվրոպացիներին էր սպառնալիք։ Զբոսաշրջիկը չի գա մի երկիր, որտեղ իրեն սպառնում են։ Փողոցներն էլ մեզ կմնան։ Ապրես»։
Նշենք, որ Էրդողանը հայտարարել էր, որ թե Եվրոպան նույն կերպ շարունակի, աշխարհում որեւէ վայրում եվրոպացին հանգիստ չի կարող փողոց դուրս գալ։