ԵՄ 27 անդամ-երկրների առաջնորդները ստորագրել են Հռոմի հռչակագիրը, որում խոսվում է ԵՄ-ի նվաճումների, մարտահրավերների և առաջնահերթությունների մասին՝ փոխանցում է RIA Novosti-ն։
ԵՄ 27 երկրների առաջնորդները ստորագրել են Հռոմի հռչակագիրը
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, մարտի 25, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Հռչակագիրը ստորագրվել է ԵՄ-ից Մեծ Բրիտանիայի դուրս գալու ընթացակարգի գործարկման նախաշեմին։
Լեհաստանի վարչապետ Բեատա Շիդլոն, ում դիրքորոշումը դարձել էր հանդիպման գլխավոր ինտրիգը, ստորագրումից առաջ մի քանի վայրկյան պահել է գրիչը փաստաթղթի վրա, որից հետո ստորագրել ու ժպտացել։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը Brexit-ի ընթացակարգը կգործարկի մարտի 29-ին։