Հայաստանի մինչև 19 տարեկանների հավաքականը 2-րդ ընկերական հանդիպումն անցկացրեց Սլովակիայի տարիքակից ընտրանու հետ:
Հայաստանի Մ19 հավաքականը պարտվեց գոլառատ խաղում
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, ապրիլի 6, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Ֆուտբոլի ակադեմիայում կայացած խաղում հայ ֆուտբոլիստները պարտվեցին 3:4 հաշվով:
5-րդ րոպեին հյուրերը բացել են հաշիվը, իսկ հաջորդ րոպեին Միհրան Պողոսյանը հավասարեցրել է այն:
26-րդ րոպեին սլովակ ֆուտբոլիստները 2-րդ գոլն են խփել:
58-րդ րոպեին մեր թիմի ավագ Հովհաննես Հարությունյանը լավ հարվածով հավասարեցրել է հաշիվը, իսկ 61-րդ րոպեին Վահան Բիչախչյանը նաև առաջ է մղել Հայաստանի ընտրանուն:
Սլովակիայի հավաքականի տղաները 63-րդ րոպեին նախ հավասարեցրել են հաշիվը, իսկ 84-րդ րոպեին նաև հաղթանակ են կորզել:
2 օր առաջ՝ ապրիլի 4-ին նույն հավաքականների խաղում Սլովակիան հաղթել էր 2:0 հաշվով: