Artsakhpress

Մշակույթ

Լատվիայում անցկացվել են հայկական մշակույթին նվիրված օրեր

Հայ-լատվիական դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակի շրջանակներում ապրիլի 4-ից 6-ը Լատվիայում ՀՀ դեսպանության (նստավայրը՝ Վիլնյուս) կողմից Ռիգայում կազմակերպվել է Հայկական մշակույթի օրեր՝ նվիրված Սուրբ Գրիգոր Նարեկացուն:

Լատվիայում անցկացվել են հայկական մշակույթին նվիրված օրեր

Լատվիայում անցկացվել են հայկական մշակույթին նվիրված օրեր

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, ապրիլի 6, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Ինչպես տեղեկացրին ՀՀ ԱԳՆ մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, մշակույթի օրերի շրջանակներում տեղի ունեցավ Նարեկացու «Մատյան ողբերգության» գրքի լատիշերեն թարգմանության շնորհանդեսը:

Լատվիայում ՀՀ դեսպանության, Լատվիայի համալսարանի գրադարանի և «Յումավա» հրատարակչության կազմակերպած «Մատյան ողբերգության» գրքի շնորհանդեսին ներկա էին Լատվիայում ՀՀ դեսպան Տիգրան Մկրտչյանը, ՀՀ մշակույթի նախարարի տեղակալ Ներսես Տեր-Վարդանյանը, «Արմենպրես» լրատվական գործակալության տնօրեն Արամ Անանյանը, գրքի թարգմանիչ Վալդա Սալմինան, հայ և լատվիացի գիտնականներ, հասարակական գործիչներ:

ՀՀ մշակույթի նախարարի տեղակալ Ներսես Տեր-Վարդանյանը ողջույնի իր խոսքում ընդգծեց, որ Գրիգոր Նարեկացին հավատում էր, որ «Մատյան ողբերգության»-ը լինելու է համամարդկային ստեղծագործություն, գիրքն ունենալու է ընդհանրական լսարան և հույս ուներ, որ այն թարգմանվելու և ընդունվելու է տարբեր ժողովուրդների կողմից տարբեր դարաշրջաններում:

Բալթյան երկրներում հայկական մշակութային արժեքների տարածման գործում ունեցած ավանդի համար ՀՀ Մշակույթի նախարարության «Գրիգոր Նարեկացի» հուշամեդալով պարգևատրվեցին թարգմանիչ, հայագետ Վալդա Սալմինան, Բալթյան երկրներում հայ եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Խոսրով քահանա Ստեփանյանը, Լատվիայի պետական կոնսերվատորիայի պրոֆեսոր Րաֆֆի Խարաջանյանը:

Դեսպան Մկրտչյանն իր ելույթում նշեց, որ Գրիգոր Նարեկացու «Մատյան ողբերգության» ստեղծագործությունն Աստվածաշնչի հետ մեկտեղ այն երկու գրքերն են, որոնք պահվում են բոլոր հայ ընտանիքներում, և լատվիացի հայագետ Վալդա Սալմինայի ջանքերով լատվիացի ընթերցողները հնարավորություն ունեն կարդալ իրական գրական գլուխգործոցը:

Նույն օրը հայկական մշակույթի օրերի շրջանակներում Ռիգայի համալսարանի գրադարանի սրահում բացվեց «Արմենպրես» լրատվական գործակալության լուսանկարչական ցուցահանդեսը, որը գործելու է մինչև ապրիլի 16-ը: Ներկայացվել են հայկական միջնադարյան եկեղեցական ճարտարապետության կոթողային հուշարձանների բացառիկ լուսանկարներ:

Խոսելով ցուցահանդեսի մասին՝ «Արմենպրես» լրատվական գործակալության տնօրեն Արամ Անանյանը նշեց, որ աշխատանքները հայկական միջնադարյան եկեղեցական ճարտարապետության բացառիկ օրինակներ են, որոնք արտահայտում են նաև ճարտարապետություն-պոեզիա-լուսանկարչություն եռամիասնության փիլիսոփայությունը:

Նույն օրը ՀՀ մշակույթի նախարարի տեղակալ Ներսես Տեր-Վարդանյանն հանդիպում ունեցավ Լատվիայի մշակույթի նախարար Դացե Մելբարդեի հետ, որի ընթացքում քննարկվեցին երկկողմ համագործակցության մի շարք ոլորտներ, այդ թվում՝ կինեմատոգրաֆիայի, գրականության և երաժշտարվեստի ոլորտներում:

«Արմենպրես» լրատվական գործակալության տնօրեն Արամ Անանյանն իր հերթին հանդիպում ունեցավ Լատվիայի ազգային լրատվական գործակալության՝ «Լետա»-ի տնօրենների խորհրդի անդամ Յուրիս Մենզինչի հետ, որի ընթացքում կողմերի միջև ստորագրվեց համագործակցության համաձայնագիր:

Լատվիայում հայկական մշակույթի օրերի շրջանակներում Լատվիայի համալսարանում ապրիլի 5-6-ը տեղի ունեցավ «Ռիգայում Սուրբ Գրիգոր Նարեկացու ընթերցումներ. Սուրբ Գրիգոր Նարեկացի. համամարդկային բանալի Արևելքի և Արևմուտքի միջև» խորագիրը կրող միջազգային գիտաժողովը: 

Գիտաժողովի բացման արարողության ժամանակ դեսպան Մկրտչյանը նշեց, որ գիտաժողովի հիմնական նպատակն է դիտարկել Գրիգոր Նարեկացու կյանքը և գործունեությունը, քննարկել «Մատյան ողբերգության» գիրքը համեմատական վերլուծության մեջ։

Գիտաժողովին բացման խոսքով հանդես եկան ՀՀ մշակույթի փոխնախարար Ներսես Տեր-Վարդանյանը և Լատվիայի համալսարանի ռեկտոր Ինդրիկս Մուժնիեկսը:

Գիտաժողովին իրենց մասնակցությունը բերեցին նշանավոր նարեկագետներ, հայագետներ՝ Օքսֆորդի համալսարանի հայագիտության ամբիոնի վարիչ Թեո վան Լինտը /Մեծ Բրիտանիա/, Յուոկո Մարտիկայնեն /Ֆինլանդիա/, Վալդա Սալմինան /Լատվիա/, Մատենդարանի գիտաշխատող Արուսյակ Թամրազյանը, Աբրահամ Տերյանը /ԱՄՆ/, Հայկ Ուտիճյանը /Չեխիա/, այլ գիտնականներ Լատվիայից:

 


     

Քաղաքական

Հայաստանը ցեղասպանության կանխարգելման պայքարի առաջատար է. Լեմկինի ինստիտուտի տնօրեն

Մոտ 20 երկրից գիտությունների դոկտորներ, պրոֆեսորներ, փորձագետներ, հայագետներ, բուհերի, հետազոտական կենտրոնների և գերատեսչությունների գիտնականներ Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայում մասնակցել են եռօրյա գիտաժողովին:

Արցախի նախագահը Ֆրանսիային խնդրել է ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ գերիների ազատ արձակման պահանջով

Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հարցազրույց է տվել ֆրանսիական Le Figaro պարբերականին, որտեղ անդրադարձել է Արցախի «լուծարման» փաստաթղթին, արցախցիների՝ հայրենիք վերադարձին և այլ հարցերի:

ԱՄՆ-ն համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ, թե Բրյուսելի հանդիպումը կարող է սրել իրավիճակը տարածաշրջանում․ Մեթյու Միլլեր

Ամերիկայի Միացյալ Նահանգները համաձայն չէ ադրբեջանական կողմի այն պնդումներին, որ ապրիլի 5-ին Բրյուսելում կայանալիք Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպումը կարող է ապակայունացնել և սրել իրավիճակը Հարավային Կովկասում։

Արարատ Միրզոյանը ՀՀ ԱԺ անունից Արգենտինայի Պատգամավորների պալատի գործընկերներին հրավիրել է Հայաստան

Մարտի 26-ին պաշտոնական այցով Բուենոս Այրեսում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Արգենտինյան Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Մարտին Մենեմի հետ:

Տնտեսական

ՀՀ էկոնոմիկայի նախարարը և ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր

Նախարար Գևորգ Պապոյանը մարտի 22-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինին:

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Հասարակական

Հույսի նշան՝ կոտրված սերնդի համար. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը հանդիպել և շնորհավորել է արցախցի ուսանողուհուն

ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվյե Դըկոնտինյին X-ի իր միկրոբլոգում տեղեկացրել է, որ հանդիպել և շնորհավորել է Լեռնային Ղարաբաղից ուսանողուհի Լիլիթ Շահվերդյանին։

Հայաստանում Վլադիմիր Սոլովյովի հեղինակային հաղորդումների հեռարձակումն արգելափակվել է

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ն արգելափակել է «ՌՏՌ-ՊԼԱՆԵՏԱ» հեռուստաալիքով հեռարձակվող «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հեղինակային հաղորդումների հեռարձակումը Հայաստանի Հանրապետության տարածքում:

Մեծ Պահք. Ավագ ուրբաթ. Այսօր Աստված հողից արարեց Ադամին Իր պատկերով ու նմանությամբ

Փետրվարի 12-ից մեկնարկել է Մեծ Պահքը։

Կերկարաձգվեն ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետները

Կառավարությունն ընդունել է որոշում՝ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետների երկարաձգման, նշանակման գործընթացների պարզեցման նպատակով:

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search