Լատվիայի Պաշտպանության ազգային ակադեմիայում այսօր մեկնարկում են ՆԱՏՕ-ի Steadfast Pyramid 2017 և Steadfast Pinnacle 2017 զորավարժությունները, որոնց ծրագրում է մասնակցել ՆԱՏՕ-ի անդամ երկրների և գործընկեր երկրների՝ Ֆինլանդիայի և Շվեդիայի ավելի քան 40 ավագ և բարձրաստիճան սպա։
Լատվիայում մեկնարկում են ՆԱՏՕ-ի զորավարժությունները
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 10 սեպտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին հայտնում է TV Net.lv պորտալը։
Զորավարժությունների նպատակն է բարձր մակարդակի սպաների և հրամանատարների ունակությունների կատարելագործումը՝ ծրագրելու համակցված գործողություններ և կառավարելու դրանք։ Որպես հիմք կկիրառվի համալիր գործողությունների ծրագրման հրամանագիրը՝ ՆԱՏՕ-ի համատեղ գործողությունների ծրագրման գլխավոր փաստաթղթերից մեկը։
Steadfast Pyramid և Steadfast Pinnacle զորավարժությունները Լատվիայում անցկացվում են 2011 թվականից։