Այսօր Հարավային Օսիայում անցկացվում են նախագահական ընտրություններ։
Հարավային Օսիան այսօր նախագահ է ընտրում
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 9 ապրիլի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Բացվել են բոլոր՝ 77 ընտրատեղամասերը՝ հայտնել է ԿԸՀ քարտուղար Քրիստինա Ավլոխովան։
Նշվում է, որ 72 ընտրատեղամասերը գտնվում են Հարավային Օսիայում, 5-ը՝ նրա սահմաններից դուրս։
Նախագահի պաշտոնի համար պայքարում է 3 թեկնածու՝ գործող նախագահ Լեոնիդ Տիբիլովը, խորհրդարանի խոսնակ Անատոլի Բիբիլովը և Պետանվտանգության կոմիտեի աշխատակից Ալան Գագլոևը։
Նախագահի ընտրությունից բացի, այսօր կանցկացվի նաև հանրաքվե՝ Հարավային Օսիան Ալանիայի պետություն անվանափոխելու հարցով։