Հայկական արմատներ ունեցող երգչուհի Շերն իր աջակցությունն է հայտնել Հայոց Ցեղասպանության մասին պատմող «Խոստումը» ֆիլմին:
«Մենք չենք կարող թույլ տալ, որ սա պատահի այլ մարդկանց հետ». Շերը՝ Հայոց Ցեղասպանության մասին
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 12 ապրիլի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Եթե նախորդ անգամ Twitter-ի իր էջում երգչուհին պարզապես կիսվել էր ֆիլմի պրեմիերայի մասին նորությամբ, ապա այս անգամ Շերը տեսաուղերձ է ձայնագրել.
«Հիտլերն ասել է՝ եթե նրանք չեն հիշել հայերին, չեն հիշի նաեւ հրեաներին: Մենք չենք կարող թույլ տալ, որ սա պատահի այլ մարդկանց հետ: Ես երդվում եմ՝ պահել խոստումը»,-հոլովակը մեկնաբանել է Շերը: