Հայազգի հայտնի երգչուհի, դերասնուհի և երաժշտական պրոդյուսեր Շերլին Սարգսյանը՝ Շերը, ներառվել է բոլոր ժամանակների 15 ամենահարուստ երաժիշտների ցանկում։
Շերը ներառվել է բոլոր ժամանակների ամենահարուստ երաժիշտների թոփ-15-ում
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 29 հունվարի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին հայտնում է Вести. Экономика-ն:
«Շերն այն սակավաթիվ արտիստներից է, որոնք միաժամանակ ստացել են «Օսկար», «Գրեմի», «Էմմի» և 3 «Ոսկե գլոբուս» մրցանակներ՝ կինոյի, երաժշտական և հեռուստատեսական ինդուստրիաներում աշխատելու համար, ինչպես նաև՝ որպես պատմության միակ կատարող, որի երգերը հինգ տասնամյակ շարունակ զբաղեցրել են առաջին տեղերը ԱՄՆ-ի հիթ-շքերթներում», - նշել է աղբյուրը:
Նշենք, որ Շերի կարողությունը գնահատվում է 350 միլիոն դոլար, ինչը թույլ է տվել նրան 12-րդ տեղը գրավել ժամանակի ամենահարուստ երաժիշտների վարկանիշային ցուցակում։