Հայոց ցեղասպանության հարցում մենք վրեժ չենք պահանջում, մենք պահանջում ենք հարգանք: Այս մասին հայտարարել է ԱՄՆ կոնգրեսական Թոմ Սոուզին:
Հայոց ցեղասպանության հարցում մենք վրեժ չենք պահանջում, մենք պահանջում ենք հարգանք. Կոնգրեսական
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 22 ապրիլի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: «Կարեւոր է, որ մենք, ընտրված պաշտոնյաներս, միասին աշխատենք՝ համոզվելու համար, որ աշխարհը ճանաչելու է Հայոց ցեղասպանության փաստը: Մենք պետք է աշխատենք համոզելու մեր կառավարությանը եւ աշխարհի մյուս երկրներին Հայոց ցեղասպանության իրական լինելու մեջ: Ինչպես ասաց հոգեւորականը, ժխտումը Ցեղասպանությունն է՛լ ավելի ցավալի եւ ծանր է դարձնում: Մենք վրեժ չենք պահանջում, մենք պահանջում ենք հարգանք: Այսպիսով, խոստում եմ տալիս ձեր առջեւ, որ կանեմ հնարավոր ամեն ինչ, այս հարցն առաջ տանելու համար,- NEWS.am- հաղորդմամբ ասել է նա;
Մեկ այլ կոնգրեսական՝ Սալուդ Քարբաջալն իր խոսքում նշել է. «Ես ձեր կողքին եմ Հայոց ցեղասպանության ճանաչման հարցում: Ես անշուշտ հասկանում եմ, որ քաղաքականությունն է, որ թույլ չի տվել Միացյալ Նահանգներին ճանաչել Հայոց ցեղասպանությունը: Սակայն դա արդար սկզբունք չէ: Արդար սկզբունքն արդարությունն է, եւ արդարությունն է, որ ամենից վեր է»: