Բունդեսթագը հավանության է արժանացրել օրինագիծը, որը պետական կառույցների աշխատակիցներին արգելում է աշխատանքային ժամին դեմքն ամբողջությամբ ծածկող հագուստ՝ նիկաբ կամ փարանջա հագնել:
Բունդեսթագը հավանության է արժանացրել աշխատանքային ժամին փարանջա հագնելու արգելքը
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 28 ապրիլի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: BBC-ի հաղորդմամբ՝ արգելքը վերաբերում է պետական ծառայողներին, դատավորներին եւ զինվորականներին: «Ինտեգրումը նաեւ նշանակում է, որ մենք պետք է բացահայտ ցուցադրենք եւ գերադասենք մեր արժեքները, ինչպես նաեւ ցույց տանք, թե որտեղ են ավարտվում այլ մշակույթների հանդեպ մեր հանդուրժողականության սահմանները»,- ասել է Գերմանիայի ՆԳ նախարար Թոմաս դե Մեզյերը:
Ըստ Reuters-ի՝ նոր կանոնն արգելում է Գերմանիայի քաղաքացիական ծառայողնեերին, դատավորներին եւ զինվորականներին աշխատանքի ժամանակ դեմքը ծածկող հագուստ հագնել: Միաժամանակ, աջամետ կուսակցությունները կոչ են արել Ֆրանսիայի ու մի շարք այլ երկրների օրինակով ընդհանրապես արգելել հանրային վայրերում նիկաբ կրելը: