Գերմանիայի Բունդեսթագի նոր նախագահ կարող է դառնալ ֆինանսների նախարար Վոլֆգանգ Շոյբլեն, ով այդ պաշտոնում կփոխարինի Նորբերթ Լամերթին:
Բունդեսթագի նոր նախագահ կարող է դառնալ ֆինանսների նախարար Վոլֆգանգ Շոյբլեն
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 27 սեպտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին հայտնում է Reuters–ը՝ վկայակոչելով «Քրիստոնեադմոկրատական միություն» կուսակցության իր աղբյուրներին։
Շոյբլեին այդ պաշտոնում առաջադրել են ՔԴՄ/ՔՍՄ խմբակցության ղեկավար Ֆոլքներ Քաուդերն ու Ալեքսանդր Դոբրինդթը։
Վոլֆգանգ Շոյբլեն պատրաստակամություն է հայտնել զբաղեցնել իրեն առաջարկած պաշտոնը։