Թուրքիային Ս-400 ԶՀՀ մատակարարման թեման քննարկվել է Ռուսաստանի ու Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտինի ու Ռեջեփ Էրդողանի բանակցություններում, ասել է նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
Պեսկով․Թուրքիային Ս-400 ԶՀՀ մատակարարման թեման քննարկվել է Պուտինի ու Էրդողանի բանակցություններում
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 3 մայիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: «Այդ թեման, ինչպես եւ ռազմատեխնիկական համագործակցության հետ կապված մյուս հարցերը քննարկվել են,- ասել է Պեսկովը,- Քննարկումը դրական հունով է ընթացել»։
Այդ թեմայով բանակցությունները սկսվել են անցած տարվանից, սակայն ոչ մի որոշակի տեղեկություն իշխանությունները չեն հայտնում։ Ասվում է միայն, որ բանակցությունները դրական են ընթանում ու անցել են եզրափակիչ փուլ, բայց դեռ չեն հասել պայմանագրի ստորագրման փուլին։
Ապրիլի վերջին Թուրքիայի ազգային պաշտպանության նախարար Ֆիկրի Ըշլիկը ենթադրել էր, որ Պուտինի ու Էրդողանի բանակցությունների արդյունքներով կարող է ընդունվել «համատեղ որոշում՝ ռուսական ԶՀՀ ձեռք բերման հարցում գալիք քայլերի վերաբերյալ»։ Դմիտրի Պեսկովը միայն հասատել էր, որ Սոչիում երկու նախագահների հանդիպման ժամանակ կարող է քննարկվել Ս-400-ի մատակարարումների հարցը։